Ֆինանսական

USD BUY - 392.50+1.50 USD SELL - 395.00+2.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-3.00
OIL:  BRENT - 90.61+1.30 WTI - 86.34+1.23
COMEX:  GOLD - 2359.40-0.43 SILVER - 28.04-0.64
COMEX:  PLATINUM - 981.10-1.06
LME:  ALUMINIUM - 2460.00-0.02 COPPER - 9417.50+0.06
LME:  NICKEL - 18219.00+2.08 TIN - 31159.00+4.39
LME:  LEAD - 2161.00+0.79 ZINC - 2709.50+1.71
FOREX:  USD/JPY - 152.9+0.76 EUR/GBP - 1.0743-0.99
FOREX:  EUR/USD - 1.0743-0.99 GBP/USD - 1.2542-1.04
STOCKS RUS:  RTSI - 1159.39+0.08
STOCKS US: DOW JONES - 38461.51-1.09 NASDAQ - 16170.36-0.84
STOCKS US: S&P 500 - 5160.64-0.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 39581.81-0.48 TOPIX - 2742.79-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 17139.17+1.85 SSEC - 3027.33-0.70
STOCKS EUR:  FTSE100 - 7961.21+0.33 CAC40 - 8045.38-0.05
STOCKS EUR:  DAX - 18097.30+0.11
10/04/2024  CBA:  USD - 390.37+0.76 GBP - 495.65+1.47
10/04/2024  CBA:  EURO - 424.06+0.63
10/04/2024  CBA:  GOLD - 29570.67+506.64 SILVER - 350.98+2.44
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է 100 000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄ
24/08/2009 17:48
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է 100 000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը թողարկել է 100 000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ: Թղթադրամը (չափսը` 160 x 72 մմ) ունի Հայոց Աբգար Ե թագավորի դիմանկարը պատկերող և անվանական արժեքը ներկայացնող ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույնը կապույտ է, դարձերեսինը` դարչնագույն: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, իսկ մյուսը` թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծերի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 100000» մանրատառաշարը:

Դիմերես

Թղթադրամի ձախ մասում ուղղահայաց, կարմիր գույնով տպագրված են թղթադրամի սերիան նշող երկու տառերը` «ԶԱ», և ութանիշ համարը: Կարմիր համարանիշից աջ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում են Աբգար Ե թագավորի դիմանկարը,  «AMD» և «100000» գրառումները: Թագավորի գլխի լուսապսակը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է աջից դեպի ձախ: «100000» թվի ներքևում գտնվող ստվերը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է վերից վար: Կինեգրամայի երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «100000 ԴՐԱՄ» և «AMD 100000» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում, կարմիր գույնով հորիզոնական տպագրված է «100000» թիվը: Փայլաթիթեղից աջ պատկերված է Աբգար Ե թագավորի մասին պատմությունը պարունակող շագանակագույն քարակոթողը: Քարակոթողի պատկերից վերև Աբգար Ե թագավորի դրոշն է` կարմիր պաստառի վրա կանաչ խաչ, որի կենտրոնում Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակն է: Քարակոթողի ներքևում գտնվում է շեղանկյուն զարդանախշ` «100000» թվի գաղտնապատկերով:

Թղթադրամի դիմերեսին հիմնականը Աբգար Ե թագավորի պատկերն է` կապույտով և շագանակագույնով: Թագավորի պատկերի և քարակոթողի միջև կապույտ գույնով ուղղահայաց գրված է «Աբգար Ե թագավոր»: Թղթադրամի դիմերեսի հետին ֆոնի վրա կապույտ գույնով պատկերված է Ա դարի տարածաշրջանային քարտեզի մի հատված: Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ կապույտ գույնով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», որի տակ, միկրոտառաշարով` «100000 ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» կրկնվող գրառումը: Դրանից ներքև, կապույտով և մանուշակագույնով տպագրված է թագի թափանցիկ պատկեր: Թագի մասնիկների մի մասը տպագրված է դիմերեսին, մյուս մասը` դարձերեսին. լուսընդդեմ դիտելիս դրանք մեծ ճշտությամբ լրացնում են միմյանց և կազմում թագի ամբողջական պատկեր:
Քարտեզի ներքևի մասում մուգ կապույտ գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները, «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը: Դրանից ներքև, կարմիր գույնով, երկու տողով գրված է «ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»:

Թղթադրամի ջրանիշի դաշտի վերին մասում, հորիզոնական, սև գույնով տպագրված են թղթադրամի սերիան` «ԶԱ», և ութանիշ համարը. ավելի աջ, մուգ կարմիրով` երեք թեք գծիկ և մեկ կետ: Ջրանիշի դաշտի ներքևի աջ մասում մետաղական ոսկեփայլ ներկով տպագրված է Աբգար Ե թագավորի տոհմը որպես արքայական ներկայացնող հնադարյան մետաղադրամի պատկերը: Դրանից ներքև տպագրված է «100000» թիվը,  որի նիշերի վերևի մասը շագանակագույն է, իսկ ներքևինը` կապույտ: «100000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը` «2009»:  Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով, կապույտ գույնով տպագրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:  Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կապույտ գույնով, մի քանի տող մանրատառաշարով տպագրված են «100000» թիվը և «AMD» տառային կոդը:
Դիմերեսի աջ և ձախ եզրերին դեղին գույնի անկանոն շրջանակներ են:

Դարձերես

Թղթադրամի ձախ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով, կապույտ գույնով տպագրված է «CENTRAL  BANK  OF  THE  REPUBLIC  OF  ARMENIA»: Թղթադրամի ձախ կողմում` ջրանիշի դաշտի ներքևի մասում, հորիզոնական գծով բաժանված, բաց դարչնագույնով և մուգ մանուշակագույնով տպագրված է անվանական արժեքն արտահայտող «100000» թիվը: «100000» թվի ստորին կեսը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով` լույսի անկման անկյան փոփոխության դեպքում կարելի է նկատել գույնի փոփոխությունը կապույտից մանուշակագույնի:

Թղթադրամի մեջտեղում պատկերված է Հիսուսի աշակերտ Թադեոսի (72 աշակերտներից) կողմից Աբգար Ե թագավորին Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը:

Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով, մուգ կապույտով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև, միկրոտառաշարով` «100000ՀԱՐՅՈՒՐՀԱԶԱՐԴՐԱՄ» կրկնվող թվերը և բառերը: Նկարի ներքևի մասում մեկ տողով, սև և մուգ կապույտ գույներով գրված է «ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»: Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է մուգ կապույտ զարդանախշ: Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «100000» թիվը: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում սպիտակ և բաց կապույտ գույներով, մի քանի տող մանրատառաշարով տպագրված են «100000» թիվը և «AMD» տառային կոդը:
Դարձերեսի աջ և ձախ եզրերին դեղին գույնի անկանոն շրջանակներ են:

AMP
10/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.37
+0.76
Եվրո (EUR)
424.06
+0.63
Ռուբլի (RUR)
4.19
-0.01
Լարի (GEL)
146.07
+0.32
29570.67
+506.64
Արծաթ
350.98
+2.44