OIL:  BRENT - 80.76+0.50% WTI - 71.72+1.03%
COMEX:  GOLD - 1234.88+0.57% SILVER - 14.69+0.69%
COMEX:  PLATINUM - 842.50 +0.12%
LME:  ALUMINIUM - 2048.00+0.96% COPPER - 6304.00+2.66%
LME:  NICKEL - 12800.00+2.36% TIN - 19050.00+0.32%
LME:  LEAD - 2030.00+6.39% ZINC - 2635.00+0.65%
FOREX:  USD/JPY - 111.7630-0.40% EUR/GBP - 0.8805-0.01%
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16% GBP/USD - 1.3155+0.01%
STOCKS RUS:  MICEX - % RTSI - 1146.72 +0.47%
STOCKS US: DOW JONES - 25250.55-0.35% NASDAQ - 7430.74-0.88%
STOCKS US: S&P 500 - 2750.79 -0.59%
STOCKS JAPAN:  NIKKEI - 22271.30 -1.87% TOPIX - 1675.44 -1.59%
STOCKS CHINA:  HANG SENG - 25445.06 -1.38% SSEC - 2568.10 -1.49%
STOCKS EUR:  FTSE100 - 7029.22+0.48% CAC40 - 5095.07-0.02%
STOCKS EUR:  DAX - 11614.16+0.78%
15/10/2018  CBA:  USD - 485.28 AMD -0.34 GBP - 638.00 AMD -0.83
15/10/2018  CBA:  EURO - 562.25 AMD +4.22
15/10/2018  CBA:  GOLD - 19030.68 AMD +520.64 SILVER - 227.79 AMD +4.13
15/10/2018  CBA:  PLATINUM - 13074.57 AMD +271.87
17/05/2016  NASDAQ OMX ARMENIA:   USD/AVG - 477.75 AMD -2.70
ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՃԻՇՏ ԲԱՆԱՁԵՎ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ
23-09-2009 19:00 • 4.7K

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՃԻՇՏ ԲԱՆԱՁԵՎ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Ներկայացնում ենք հարցազրույց Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. Կորպորացիայի խորհրդի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանի հետ:

Պարոն Տեր-Պողոսյան, ֆինանսատնտեսական ճգնաժամի և համաշխարհային շուկայում մետաղների գների կտրուկ անկման հետևանքով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի մի շարք ձեռնարկություններ վնասներ կրեցին, անգամ նրանցից մի քանիսին ՀՀ կառավարությունն աջակցություն տրամադրեց: «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն կարծես բարեհաջող դիմագրավեց ճգնաժամին, շարունակեց իր աշխատանքը և չբարձրաձայնեց ֆինանսական դժվարությունների մասին: Իրականում ինչ է կատարվել:

Ս. Տեր-Պողոսյան - Շատ տրամաբանական է, որ բիզնեսով զբաղվողները միշտ մտածում են շահույթի մասին: Եթե հիմնարկի նպատակը միայն շահ հետապնդելն է, ապա ճգնաժամի ժամանակ պետք է դիմեն մասնագետներին` ֆինանսական լավագույն որոշում ընդունելու համար: Իսկ լավագույն ֆինանսական որոշումն այն պետք է լինի, որ պետք է քննարկեն և սպասեն մինչև պղնձի գները նորմալանան, որպեսզի վնասներ չկրեն: Ես խոսեցի իմ գործընկերների հետ, նրանք ասացին, որ մենք հավանաբար պետք է փակենք ձեռնարկությունը, ինչպես վարվել են մյուսները: Ես ասացի, որ փակելը նպատակահարմար չէ, որովհետև մենք ի սկզբանե այս հիմնարկը միայն շահ հետապնդելու համար չենք ստեղծել, այլ նաև կարևորել ենք աշխատատեղերի ստեղծման գաղափարը: Իմ կարծիքով, եթե մենք ձեռնարկության գործունեությունը դադարեցնեինք և սպասեինք մինչև համաշխարհային շուկայում պղնձի գները բարձրանային, մեր աշխատակազմը, որն Ախթալայի բնակչության մեծամասնությունն է կազմում, պետք է տուժեր, որովհետև մարդիկ պետք է սովի մատնվեին: Եթե մենք այդ բանվորների շնորհիվ շահույթ ենք ստանում, ապա նաև պետք է մտածենք, թեկուզ վնասով աշխատելու պայմանով, նրանց աշխատատեղերով ապահովելու մասին: Երեք տարբերակ կար` ձեռնարկությունը փակել, արտադրամասում չաշխատող աշխատակիցներին հարկադիր պարապուրդի մատնել և երրորդ տարբերակով առաջարկվում էր կրճատել աշխատավարձերը: Մենք միաձայն որոշում կայացրինք և 20 տոկոսով իջեցրինք աշխատավարձերը, իսկ տնօրեններինը` 25 տոկոսով: Ավելի լավ է աշխատավարձերը կրճատել, քան մարդկանց տուն ուղարկել: Գործընկերներիս հետ խոսեցի և ասացի, որ մետաղի գները պետք է բարձրանան, և մեր վնասները մենք ետ կստանանք: Նրանք էլ ասացին, որ ռիսկը մեծ է, բոլոր մասնագետները կանխատեսում են, որ մետաղի գները 3-4 տարի կարող են ցածր մնալ: Մեր կրած վնասը կազմում էր օրական 5-8 հազար ԱՄՆ դոլար: Ես ռիսկը վերցրի ինձ վրա` ասելով, որ կրած վնասները կփոխհատուցեմ: Գործընկերներս համաձայնվեցին, և  մենք սկսեցինք աշխատել: Իմ սպասումներն արդարացան, մետաղի գները ճիշտ ժամանակին սկսեցին բարձրանալ: Հիմա մեր եկամուտներն ավելի շատ են, քան ծախսերը: Սակայն շուրջ 4-5 ամիս վնաս կրած ձեռնարկությունը դեռևս լիովին չի վերականգնվել: Հույս ունենք, որ այս տարվա առաջին 5 ամիսներին կրած վնասները մինչև տարեվերջ կփակենք: Քանի որ մեր որոշումը միայն շահ հետապնդելը չէր, այլ հանրապետության այդ բնակավայրի բանակչությանն աշխատատեղերով ապահովելը, այդ պատճառով չդադարեցրինք մեր աշխատանքը:

Արտադրության հզորացման մասով կորպորացիայի ընկերություններում մի շարք միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում ինչ ծրագրեր ունեք:

Ս. Տեր-Պողոսյան - Մեթըլ Փրինսի երեք սեփականությունները` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ-ն և «Մոլիբեդնի Աշխարհ» ՍՊԸ-ն ունեն զարգացման ծրագրեր: Ախթալայի զարգացման ծրագիրն սկսվել է 2007 թ-ի սեպտեմբերին: Տասնհինգ ամսվա ընթացքում մենք ծախսել ենք 7 մլն ԱՄՆ դոլար և Ախթալայի պղնձի խտանյութի ամսական արտադրանքը նախկին 250 տոննայի փոխարեն հասցրել ենք ամսսկան մինչև 1000 տոննայի: Այս ամիս արդեն 1200 տոննա պետք է արտադրենք: Դա անելու համար մենք ֆաբրիկան հագեցրել ենք նոր տեխնիկայով, հանքերի օգտագործման ծրագիրն ենք ընդլայնել, Շամլուղի բաց հանքի մակաբացման գործընթացն ենք արագացրել: Նաև երկրորդ պոչամբարն ենք վերականգնել, արդեն երրորդ պոչամբարի վերականգնման աշխատանքներն ենք սկսել: Մեր ընդհանուր ծրագրի գրեթե 90 տոկոսը կատարված է: Երրորդ պոչամբարը 2010 թ-ի առաջին ամիսներին պետք է հանձնենք շահագործման: Այդտեղ մոտավորապես 800 հազ. ԱՄՆ դոլարի ներդրում ենք կատարում` 8 կմ երկարությամբ երեք խողովակ պետք է կառուցենք: Ամեն ինչ անում ենք, որ արտանետումներ չունենանք: Բացի այդ, մենք ունենք ծրագրեր, որոնք դադարեցրել ենք ճգնաժամի պատճառով: Պետք է Ախթալայի կոմբինատի տարածքում ցանկապատ, տրանսպորտի համար տարածք կառուցեինք և այլն:
Արմանիսի հանքի շահագործմամբ զբաղվող «Սագամար» ընկերության ծրագիրը նույնպես ընթացքի մեջ է, այստեղ մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում: Ֆաբրիկայի կառուցման գործընթացն սկսել ենք 2008 թ-ի վերջին և պետք է շահագործման հանձնենք մինչև 2010 թ-ի սեպտեմբեր: Ֆաբրիկայի կառուցման համար մոտավորապես 25-26 մլն ԱՄՆ դոլարի ծախս է կատարվելու, որից 24 մլն ԱՄՆ դոլարը` այս տարի: Միաժամանակ շարունակում ենք Արմանիսի բաց հանքի աշխատանքը: Մենք որոշել էինք, որ նախքան Սագամարի ֆաբրիկայի կառուցումը, վերամշակելու նպատակով պետք է Արմանիսից հանքաքար բերեինք Ախթալա: Բայց քանի որ պղնձի գները միանգամից իջան, տրանսպորտային ծախսերով պայմանավորված` մենք որոշեցիք, որ այժմ հարմար ժամանակ չէ: Արմանիսի բաց հանքի հանքաքարը շուրջ 6 ամիս է` մենք կուտակում ենք: Դրանից առաջ մոտավորապես մեկ տարի հանքավայրի երեսի օքսիդացված հանքաքարն ենք հանել: Դա այլ մեթոդով պետք է մշակենք: Արմանիսի հանքաքարը բազմամետաղ հանքաքար է, միայն պղինձ չէ, այլ նաև` ցինկ, կապար, որոնց մեջ կա բարձր քանակությամբ ոսկի և արծաթ: Այն կոչվում է ոսկի-բազմամետաղ հանքավայր: Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկան տարեկան 500 հազ. տոննա հանքաքար մշակելու հնարավորություն կունենա: Մենք նախատեսում ենք այդ 500 հազ.-ը կրկնապատկել և հասցնել 1 մլն տոննայի: Ախթալայի ֆաբրիկան տարեկան 240 հազ. տոննա պղնձի հանքաքար մշակելու հնարավորություն ուներ, այժմ այն հասցրել ենք 400 հազ. տոննայի: Եթե այստեղ բազմամետաղ մշակենք, տարեկան ծավալը կհասնի 280 հազ. տոննայի: Ախթալան ունի երկու հոսքագիծ, պղինձ վերամշակելիս միայն մեկ հոսքագիծն ենք օգտագործում, իսկ եթե բազմամետաղ մշակենք, պետք է 2 հոսքագիծն էլ օգտագործենք:
Ախթալայի Շամլուղ հանքում մեծամասնությամբ առկա է միայն պղինձ, երբեմն ցինկ է երևում: Մենք ունենք Ախթալա հանք, որը փակված է և դեռ չենք շահագործել: Երկրաբաններն այդ վայրում սկսել են հետազոտություններ իրականացնել: Դա ինքնին բազմազետաղ հանքավայր է, որտեղ կան բարիտ, պղինձ, ոսկի և այլ մետաղներ:

Ինչպես եք գնահատում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը: Այն զարգացման միտումներ դրսևորում է արդյոք:

Ս. Տեր-Պողոսյան - Հայաստանը շատ հարուստ հանքեր ունի, և իմ կարծիքով դրանց մեծամասնությունը չի օգտագործվում: ԽՍՀՄ տարիներին, քանի որ հետազոտման աշխատանքը բաց է եղել, մեծ գումարներ են ծախսել այդ հանքերը գտնելու համար: Դժբախտաբար ներկայումս մեծ գումարներ չեն ծախսվում հետազոտման աշխատանքների վրա: Կարծում եմ, որ Հայաստանի հանքերի մեծամասնությունը դեռ հայտնաբերված չեն, իսկ հանքարդյունաբերության աշխատանքը հին համակարգով է աշխատում: Սակայն ավելի կարևոր է, որպեսզի ավելի շատ մարդ աշխատի, քան շատ արդիական սարքավորումներ ներդրվեն, մեծ գումարներ ծախսվեն և ամբողջ ձեռնարկությունում ընդամենը 2 մասնագետ աշխատի: Այդ փորձը ես տեսել եմ Շվեդիայում, որտեղի ձեռնարկությունը մեր ձեռնարկությունից շուրջ 15 անգամ ավելի հզորություն ուներ, և այնտեղ աշխատում էր ընդամենը 2 մարդ: Սակայն ամեն հոսքագծի վրա 10-12 հատ թանկարժեք սարքավորումներ էին տեղադրված: Այն ինչ մենք ունենք,  լավ է և այս եղանակով կկարողանանք աշխատել ևս 30-40 տարի: Լավ մասնագետներ ունենք Հայաստանում, սակայն աշխատանքի կանոններին ենթարկվելու խնդիր ունենք: Մարդիկ դանդաղ են աշխատում` 1 ժամ աշխատում են, 2 ժամ հանգստանում: Դա է, որ մեզ խանգարում է:

Պարոն Տեր-Պողոսյան, չնայած հայտնի է, որ ձեր արտադրությունը կազմակերպում եք` հաշվի առնելով բնապահպանական բոլոր նորմերը, բայց այդուհանդերձ զանազան կարծիքներ են հնչում:


Ս. Տեր-Պողոսյան - Հանքարդյունաբերության ոլորտը պղնձաձուլարանների կամ զտարանների նման չէ, և արտադրության ընթացքում քիմիական թթուներ չենք գործածում: Մենք հիմնականում կիր և փրփրիչ ենք օգտագործում, որոնք բնական նյութեր են: Բնապահպանական լուրջ խնդիր ունի Ալավերդու ձուլարանը, որը պոչամբար չունի: Այդ տարածաշրջանում բնապահպանական խնդիր է առաջացել, իսկ Ալավերդու հիմնարկն ամեն ինչ արել է, որպեսզի այս հարցում Ախթլայի անունը շոշափվի: Մենք մոնիտորինգ իրականացնելու համար հրավիրել ենք ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին, խնդրել ենք, որպեսզի ամեն ամիս ջրերի օրինակներ վերցնեն և ցույց տան, թե ինչ ազդեցություն ունի Ախթալայի ԼՀԿ-ն Դեբեդ գետի վրա: Իրենք պաշտոնապես ասում են, որ ազդեցությունն ավելի շուտ դրական է, քան բացասական: Շատ ժամանակ լրագրողները հայտարարում են, որ Ախթալայի կոմբինատը ջուրն աղտոտում է, անասուններ են սատկել, ծառեր են չորացել և այլն: Սուտ տեղեկատվություն են տարածում, թե Ախթալան բնապահպանական խնդիրներ ունի, չունի պոչամբար: Մենք ունենք փոշու խնդիր. երբ քարերը ճաքում են, փոշի է բարձրանում: Այդ պատճառով մեր աշխատակիցները հատուկ դիմակներով են աշխատում, տեղադրվել են վակումային համակարգեր, որոնք փոշին դուրս են հանում:

Հայտնի է, որ ճգնաժամի պայմաններում կտրուկ նվազել են արտահանման ծավալները: Այս պայմաններում ձեր առջև ինչ խնդիրներ են ծառացել, որքանով է նվազել ձեր արտահանման ծավալը:


Ս. Տեր-Պողոսյան - Երբ որ պղնձի գներն իջան և 8 400 ԱՄՆ դոլարից հասան 2 700 դոլարի, մենք մեր արտադրանքը շարունակեցինք, սակայն կուտակեցինք: Այդ ուղղությամբ շուրջ 1.5 մլն ԱՄՆ դոլար հավելյալ ներդրում ենք կատարել: Երբ գները կայունացան և 4 000-4 500 ԱՄՆ դոլարի հասան, մենք պայմանագիր կնքեցինք «Տրաֆիգուրա» ընկերության հետ, ըստ որի` այս տարվա ընթացքում մենք պետք է 9000-10 000 տոննա խտանույթ վաճառենք նրանց: Մեր կուտակած քանակությունը հունիսի տվյալներով 4 000 տոննա է կազմել` մոտ 3 մլն ԱՄՆ դոլար արժեքով: Պայմանավորվածություն ունենք, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում 5 000 տոննա ևս պետք է վաճառենք այդ ընկերությանը: Նախորդ տարի մենք ֆաբրիկան վերականգնելու և զարգացնելու աշխատանքով ենք հիմնականում զբաղվել, այդ պատճառով էլ ընդամենը 2 800-2 850 տոննա արտադրանք ենք վաճառել: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն այդ թիվը կազմում է 4 000 տոննա: Այսինքն` այս տարի 3 անգամ ավելացրել ենք մեր արտադրության ծավալը:

Հիշեցնենք, որ Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիան հանրապետության հանքարդյունաբերական երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է` «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ: Այս ընկերությունների միջոցով կորպորացիան Հայաստանում զբաղվում է պղնձի եւ բազմամետաղ հանքավայրերի շահագործմամբ, հանքաքարի վերամշակմամբ, խտանյութիարտահանմամբ, ինչպես նաեւ մի շարք հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմամբ:

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Լրահոս
Արտարժույթ
08:36 16/10 Առք Վաճառք
AMD / USD 483.25 485.00
AMD / EUR 558.00 563.00
AMD / RUR 7.35 7.44
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
15/10/2018
Դոլար / Դրամ
485.28
-0.34
Եվրո / Դրամ
562.25
+4.22
Ռուբլի / Դրամ
7.40
+0.06
Ֆունտ / Դրամ
638.00
-0.83
ԿԲ Մետաղներ
15/10/2018
դրամ / գրամ
Ոսկի
19030.68
+520.64
Արծաթ
227.79
+4.13
Պլատին
13074.57
+271.87
Forex
08:36 16/10
EUR/USD
1.1584
+0.16%
GBP/USD
1.3155
+0.01%
USD/JPY
111.7630
-0.40%
EUR/GBP
0.8805
-0.01%
Նավթ
08:36 16/10
դոլար / բարել
Brent
80.76
+0.50%
Light Sweet
71.72
+1.03%
Comex
08:36 16/10
$ / տր. ունց.
Ոսկի
1234.88
+0.57%
Արծաթ
14.69
+0.69%
Պլատին
842.50
+0.12%
LME / 3M
08:36 16/10
դոլար / տոննա
Ալյումին
2048.00
+0.96%
Պղինձ
6304.00
+2.66%
Նիկել
12800.00
+2.36%
Անագ
19050.00
+0.32%
Կապար
2030.00
+6.39%
Ցինկ
2635.00
+0.65%
Մոլիբդեն
26000.00
+0.00%
Կոբալտ
62000.00
+0.00%
Ինդեքսներ
08:36 16/10
կետ
Dow Jones
25250.55
-0.35%
S&P 500
2750.79
-0.59%
NASDAQ
7430.74
-0.88%
FTSE
7029.22
+0.48%
CAC 40
5095.07
-0.02%
DAX
11614.16
+0.78%
RTSI
1146.72
+0.47%
Nikkei
22271.30
-1.87%
Topix
1675.44
-1.59%
Hang Seng
25445.06
-1.38%
SSEC
2568.10
-1.49%
Թվային արժույթներ
10:50 16/10
BTC/AMD
3,292,100
+0.00%
BTC/USD
6779.16897485
+0.00%
ETH/USD
218.621021465
+0.00%
BCH/USD
477.488671084
+0.00%
XRP/USD
0.4665595801
+0.00%
LTC/USD
57.2113940144
+0.00%
ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱ
BTC
117,433,761,230
+0.00%
ETH
22,426,193,134
+0.00%
BCH
8,309,795,029
+0.00%
XRP
18,661,279,509
+0.00%
LTC
3,360,085,345
+0.00%
ԿԲ Տոկոսադրույքներ
15/10/2018
Վերաֆին.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
6.00
+0.00
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
7.50
+0.00
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
4.50
+0.00
Մակրոտնտեսական
07/2018
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+9.30%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
954.567
+4.30%
Արտահանում 1
Արտահանում
1,363.1
+17.3%
Ներմուծում 1
Ներմուծում
2,726.7
+32.1%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+2.40%
Միջին աշխ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
168,990
+4.0%
Առևտրի շրջ. 3
Առևտրի շրջանառություն
1,507.262
+8.90%
Գյուղատնտ. 3
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
363.235
+4.60%
Ծառայութ. 3
Ծառայությունների ծավալ
933.650
+18.7%
Շինարար. 3
Շինարարության ծավալ
162.735
+10.4%
1 - միլիոն դոլար, 2 - դրամ, 3 - միլիարդ դրամ